Աստանայում կայացել
են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։
Հանդիպմանը Ալիևը նշել է երկու երկրների տնտեսությունների միջև ակտիվ փոխգործակցությունը և ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների աճը. «Ապրանքաշրջանառության
աճը և անցյալ տարի, և այս տարի ցույց է տալիս, որ մեր երկրների տնտեսությունները
ակտիվորեն փոխգործակցում են, և ուրախալի է, որ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկները նույնպես աճում են»:
Ադրբեջանի
ղեկավարը հավելել է, որ Բաքուն վճռական է
տրամադրված իր տարածքով Հյուսիս-Հարավ
միջանցքի ենթակառուցվածքը զարգացնելու հարցում:
ՌԴ նախագահն իր հերթին նշել է, որ Բաքվի և
Մոսկվայի միջև առևտրատնտեսական փոխգործակցության հարաբերությունները «զարգանում են
դրականորեն»։
Պուտինը նաև նշել է Մոսկվայի և Բաքվի
համատեղ ծրագրերը ենթակառուցվածքների ոլորտում՝ նկատելով, որ այս հարցում առաջին
տեղում է «Հյուսիս-Հարավ» մայրուղին։
Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել
համագործակցության հումանիտար բաղադրիչի վրա՝ ընդգծելով, որ Ադրբեջանում վերջերս
ավարտվել են Ռուսական մշակույթի օրերը։ «Ես միշտ նշում եմ ձեր անձնական
ուշադրությունը ռուսաց լեզվին աջակցելու հարցում. Ադրբեջանում ավելի քան 300
դպրոցներ աշխատում են ռուսաց լեզվով, լեզուն սովորեցնում են երիտասարդներին և
երեխաներին: Սա լավ հիմքեր և հեռանկարներ է ստեղծում ապագայում մեր
հարաբերությունները պահպանելու և զարգացնելու համար»,- եզրափակել է ՌԴ ղեկավարը։