ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն հասկանում են Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի սպառնալիքը։
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը ճեպազրույցում ասել է, որ Հայաստանին տալիս են սպառազինություն, փորձում են վերականգնել նրա պաշտպանական ոլորտը, միաժամանակ ՆԱՏՕ-ի էմիսարները իրենց
«վոյաժներն» են կատարում Բաքվում։
«Սա խորացնում է
լարվածությունը երկու հանրապետությունների միջև, չի նպաստում հայ-ադրբեջանական
երկխոսությանը, հրահրում է սպառազինությունների մրցավազք տարածաշրջանում»,- ասել է
նա։
Նա կրկին կրկնել է
Մոսկվայի դիրքորոշումն առ այն, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների
կարգավորման ունիվերսալ հիմքը մնում է 2020 և 2022 թվականների եռակողմ
պայմանավորվածությունների համալիրը։ ՌԴ ԱԳՆ-ն համոզված է, որ Հարավային Կովկասում
կայունությունն ու անվտանգությունը կարող են և պետք է ապահովեն իրենք՝
տարածաշրջանի երկրները, տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի
շրջանակներում։
«Եվրաատլանտականների
կողմից իրենց բաղադրատոմսերի պարտադրումը, որը հեռու է
տարածաշրջանի առանձնահատկությունները ըմբռնելուց, կհանգեցնի
Հարավային Կովկասում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն և
կործանարար հետևանքներ կունենա ոչ միայն տարածաշրջանի, այլև ընդհանուր եվրասիական անվտանգության համար։ Հույս ունենք, որ Բաքուն և Երևանը լավ են հասկանում դա»,- ասել է
Նաստասինը։
Նա ՆԱՏՕ-ի
գագաթնաժողովին (հուլիսի 9-11) Հայաստանի և Ադրբեջանի հրավերը գնահատել է որպես
Ռուսաստանի բարեկամներին իր հետ համագործակցությունից պոկելու փորձ։