ՔՊ Վարչության նիստում ամփոփվել են Նախաձեռնող նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատանքների քննարկման արդյունքները. մանրամասներ

Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ամփոփվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի արդյունքները։ 


Նշանակվել են Շենգավիթ, Աբովյան, Սիսիան և Բերդ ՏԿ-ների խորհուրդների և վերահսկողի ընտրության օրերը։ 


Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։ 


Ամփոփվել են Նախաձեռնող նիստի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատանքների քննարկման արդյունքները։