«Վերադարձիր» («Вернись!»). այսպես է կոչվում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների վառ հիշատակին նվիրված երգը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:
Ռուսալեզու ստեղծագործությունը կատարում են Աթուր Պետրոսյանն ու Վալերիա Միրոնովան։
Գաղափարի հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Ռաֆայել Մինասբեկյանն է, ռեժիսորըч Գոռ Կիրակոսյանը: Երգի հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, բառերը գրել է Կարեն Կավալերյանը: