Ռումինիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան. Արարատ Միրզոյանի և Օանա-Սիլվիա Ցոյուի հեռախոսազրույցը

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Օանա-Սիլվիա Ցոյուն շուտով այց կկատարի Հայաստան։ Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցում՝ Ցոյուի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։


«Իմ ռումինացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում մենք քննարկել ենք Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև մեր երկկողմ օրակարգի ընդլայնումը։ Մենք երկուսս էլ առանձնահատուկ կարևորություն ենք տալիս տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության ամրապնդմանը։ Անհամբեր սպասում եմ մոտ ժամանակներս Ձեզ Երևանում ողջունելու հնարավորությանը», — ասված է հայ նախարարի հրապարակման մեջ։