Երեկ Անի համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր կառավարման տարիներին կատարված աշխատանքները։
Մասնավորապես հետաքրքրական է 2022 թվականին չակերտներում իրականացված մի ծրագիր՝ Շիրակավան և Իսահակյան բնակավայրերի մանկապարտեզների շենքերի «նորոգումը»։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 483,35 մլն դրամ է կամ մոտ 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի հարկատուների համար 480 միլիոն դրամ արժեցած վերանորոգման վերջնարդյունքը։ Սրանք Արտակ Գևորգյանի մեկ միլիոն դոլարով վերանորոգած մանկապարտեզներն են՝ Շիրակավանում և Իսահակյանում։