«Թույլ չենք տա հաստատել ռուսական օրենքը». Վրաստանում բողոքի ցույցեր են ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով կոմիտեի նիստում սկսվել է «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի քննարկումը, որը ներկայացվել է «Ժողովրդի ուժ» շարժման անդամների քննարկմանը։ Ընդդիմության պատգամավորները փորձում են խանգարել քննարկմանը՝ հայտարարելով, որ թույլ չեն տա հաստատել «ռուսական օրենքը»։

Կոմիտեի նիստին տեղի է ունեցել ծեծկռտուք: Ընդդիմադիրների մի մասին ուժով դուրս են բերել կոմիտեի նիստերի դահլիճից։

Նիստն ընթանում է օրենսդիր մարմնում ձեռնարկված անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում։ Մասնավորապես, խորհրդարան թույլ չեն տվել մտնել հավատարմագրված լրագրողների մի մասին, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին և ակտիվիստների, ովքեր ցանկանում էին մասնակցել նախաձեռնության քննարկմանը։ 

Բողոքի ակցիաներ են ընթանում խորհրդարանի մուտքի մոտ և օրենսդիր մարմնի շենքի դիմաց։