Ռուսներին կարգելվի պաշտոններ զբաղեցնել ԵՄ կարևոր ենթակառուցվածքների ձեռնարկությունների ղեկավարման մեջ: Սա պատժամիջոցների տասներորդ փաթեթի միջոցառումների մի մասն է, հաղորդում է DW-ի թղթակիցը Բրյուսելում։
Ռուսական ընկերությունների առջև կփակվի նաև մուտքը դեպի Եվրամիության գազի պահեստարաններ:
Բացի դրանից, չարտերային ընկերություններից կպահանջվի լրացուցիչ տեղեկատվություն՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցիների մուտքը ԵՄ կանխելու համար։
ԵՄ-ն նաև սահմանում է սառեցված ակտիվների վերաբերյալ հաշվետվության նոր կանոններ. այժմ դրանք տարածվում են ոչ միայն մասնավոր, այլև ՌԴ պետական ակտիվների վրա: Այս կերպ Բրյուսելը մտադիր է նույնականացնել նրանց գտնվելու վայրը։
Քրեական հետապնդման սպառնալիքի տակ է նաև ակտիվները վաճառելու փորձերի մասին զեկուցելու պարտավորությունը մինչ պատժամիջոցների սահմանումը, Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։