«Ցավի, անխորտակելիության տարի, տարի, որը շարունակվում է». Զելենսկին՝ լայնամասշտաբ պատերազմի տարելիցի մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել լայնամասշտաբ պատերազմի տարելիցի կապակցությամբ։ Կարճ հոլովակում, որը հայտնվել է Զելենսկու Telegram-ում այսօր առավոտյան, ասվում է, որ դա «ցավի տարի էր, հույսի տարի, արցունքների տարի, միասնության տարի, տարի, որը շարունակվում է»:
«Փետրվարի 24-ին մեզանից միլիոնները ընտրություն կատարեցին՝ ոչ թե սպիտակ դրոշ, այլ կապույտ-դեղին դրոշ: Ոչ թե փախուստ, այլ հանդիպում։ Հանդիպում թշնամուն: Դիմադրություն և պայքար»,- գրել է Զելենսկին։
«Սա մեր անխորտակելիության տարին է։ Գիտենք, որ սա մեր հաղթանակի տարին է լինելու»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։