Բելառուսը նախատեսում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր
Բելառուսը նախատեսում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր: Այս մասին խոսվել է Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում։ 

Պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի կարծիքով՝ ժողովրդական աշխարհազորի թվաքանակը կարող է կազմել 100-150 հազար մարդ։ Նրանք պետք է պահպանեն կարգուկանոնը ռազմական դրության ժամանակ այն տարածքներում, որտեղ նվազագույն չափերի կհասնի ներքին գործերի մարմինների և զորքերի ընդգրկվածությունը։ Դրանք հիմնականում գյուղական բնակավայրերն են, առանձին շրջանային քաղաքները։

Կամավորները կտեղավորվեն բնակավայրերում և կկատարեն սովորական աշխատանքային պարտականություններ, գործատուներն իրավունք կունենան ազատել այդ քաղաքացիներին աշխատանքից՝ պահպանելով նրանց աշխատավարձն ու աշխատատեղը, նշել է Խրենինը։

«Մենք նաև նախատեսել ենք նաև կամավորների վրա տարածել սոցիալական երաշխիքներ. Նրանց, որոնց վրա կտարածվի զորահավաքը»,- հավելել է նախարարը։