5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում
Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 113 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ ապրում է 352 հազար մարդ։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: