«Պուտինը կարծում էր, թե Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ պառակտված. նա ահավոր սխալվեց». Բայդենը՝ Կիև իր այցելության մասին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հաստատել է, որ ժամանել է Կիև։ Այս մասին հաղորդագրությունը հայտնվել է նրա Թվիթերի էջում։
«Մոտենում է Ուկրաինա Ռուսաստանի դաժան ներխուժման տարելիցը, և ես այսօր գտնվում եմ Կիևում, որպեսզի հանդիպեմ նախագահ Զելենսկու հետ և վերահաստատեմ մեր անսասան հանձնառությունը Ուկրաինայի ժողովրդավարության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։
Երբ Պուտինը սկսեց իր ներխուժումը մոտ մեկ տարի առաջ, նա կարծում էր, թե Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը՝ պառակտված: Նա կարծում էր, որ կարող է մեզնից ավելի երկար դիմանալ։ Բայց նա ահավոր սխալվեց»,- գրել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը հավելել է, որ ռուսական ներխուժման մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն ստեղծել է «երկրների կոալիցիա՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս»՝ օգնելու համար Ուկրաինային պաշտպանվել: Նրա խոսքով՝ Կիևին աջակցությունը կշարունակվի։