Լիտվան դադարեցրել է Բելառուսի հետ սահմանային երթևեկության փոխգործակցությունը
Լիտվան Բելառուսին ծանուցել է սահմանով տրանսպորտի անխափան հոսքն ապահովելու փոխգործակցությունը միակողմանի դադարեցնելու մասինր։ Այս մասին այսօր հաղորդել է Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Լիտվական կողմի հաղորդագրությամբ՝ Լիտվայի Հանրապետության ՆԳՆ-ին առընթեր պետական սահմանի պահպանության ծառայությունը միակողմանիորեն դադարեցնում է Բելառուսի Հանրապետության մաքսային և սահմանային ծառայությունների հետ փոխգործակցությունը՝ սահմանով տրանսպորտի անխափան հոսք ապահովելու և ճանապարհային անցակետերի թողունակությունը մեծացնելու հարցով։ 

Փոխգործակցության դադարեցման պատճառները ծանուցման մեջ նշված չեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բելառուսի սահմանային կոմիտեն տեղեկացրել է, որ համագործակցությունն իրականացվել է 2019 թվականի նոյեմբերի 4-ին կողմերի ստորագրած փաստաթղթի հիման վրա։