Լավրովը կայցելի Ադրբեջան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին։

Նշվում է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ՌԴ արտգործնախարարի Ադրբեջան այցի համար։

ՌԴ արտգործնախարարի այցը Բաքու կկայանա փետրվարի վերջին, ստույգ ժամկետը դեռ որոշված չէ։