Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել՝ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ:
Ինչպես հաղորդում է TRT Haber-ը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման հարցերով վարչությանը (AFAD), ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Գյոքսուն շրջանում տեղական ժամանակով 09:25-ին։
Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 12,3 կմ խորության վրա։