Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօրվա նիստում քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում
Եվրամիությունը գիտի, թե որքան է Մոլդովան գտնվում Ռուսաստանի ճնշման ներքո, Ուկրաինայի պաշտպանության հարցերով Կոնտակտային խմբի նիստից առաջ լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

 Նա հիշեցրել է, որ այս տարի Մոլդովան կհյուրընկալի Եվրոպական քաղաքական միության երկրորդ նիստը. «Դա Մոլդովայի հետ մեր համերաշխության լավ օրինակ կլինի Ռուսաստանի ճնշման դիմաց, որն ամեն օր աճում է»։

Բորելն ընդգծել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների այսօրվա նիստում քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Վրաստանում։