ԱՄՆ-ը չգիտի, թե որ երկրին են պատկանում երեք խոցված թռչող օբյեկտները
ԱՄՆ զինվորականները չեն տիրապետում այն տեղեկատվությանը, թե  Հյուսիսային Ամերիկայում վերջին երեք օրերին խփված երեք օբյեկտները ինչ երկրի ծագում ունեն կամ ինչպիսի  ֆիզիկական և մեխանիկական հատկություններ, լրագրողներին հայտնել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) ղեկավար գեներալ Գլեն Վան Հերքը։ 

«Ես չեմ պատրաստվում դրանք դասել օդապարիկների կատեգորիային: Պատահական չէ, որ մենք դրանց օբյեկտներ ենք անվանում»,- լրագրողների հետ հանդիպմանն ի պատասխան հարցերի՝ ասել է նա։

Նա հավելել է. «Ես չեմ կարող դասակարգել, թե ինչի հաշվին են նրանք մնում օդում: Դա կարող է լինել գազի բալոն կառուցվածքի ներսում կամ ինչ-որ տեսակի շարժիչի տեղակայում»:

Միաժամանակ գեներալը հայտնել է, որ վերջին երեք օբյեկտների ծագման երկիրը որոշված չէ՝ ի տարբերություն չինական օդապարիկի, որը ամերիկյան զինվորականները խոցել էին Հարավային Կարոլինայի ափերի մոտ անցած շաբաթ։

«Ես վստահ չեմ և թախանձագին կոչ եմ անում չվերագրել սա որևէ կոնկրետ երկրի: Մենք չգիտենք»,- ասել է նա։