Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշում է, որ ՌԴ-ն կողջունի Բաքու-Երևան-Թբիլիսի ձևաչափով քննարկումը, եթե դրա հետևում կանգնած չեն Բրյուսելը կամ Վաշինգտոնը։
«Եթե Բաքու-Երևան-Թբիլիսի եռակողմ քննարկումը նպաստելու է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապա մենք կարող ենք դա միայն ողջունել։ Իսկ եթե այդ նախաձեռնության հետևում ինչ-որ կերպ երևում են Վաշինգտոնի և Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, ապա դա այլ հարց է»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ ԵՄ-ն նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի անկյունաքարը ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունն ու ՀՀ անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։
***
2022-ի հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Սա առաջին դեպքն էր, երբ Վրաստանի մայրաքաղաքում նման բարձր մակարդակով հայ-ադրբեջանական բանակցություններ են անցկացվում: Այդ հանդիպումից հետո ևս Թբիլիսին հայտարարել է, որ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների համար:
Աղբյուր՝
Civilnet.am