Ռուսաստանը Ուկրաինա ներխուժման տարելիցը պատրաստվում է նշել նոր հարձակմամբ. Ուկրաինայի ՊՆ
Ռուսական զորքերը կարող են Ուկրաինա ներխուժման տարելիցը նշել երկրի արևելքում և հարավում նոր հարձակմամբ, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք չենք կարող կորցնել նախաձեռնությունը։ Հաշվի առնելով, որ ռուսներն ապրում են սիմվոլիկայով, նրանք կարող են ինչ-որ բան փորձել փետրվարի 24-ի շրջանում։ Մենք չենք թերագնահատում մեր թշնամուն»,- ասել է նա։ 

Ռեզնիկովի հաշվարկներով՝ Ռուսաստանը մոբիլիզացրել է մոտ 500 հազար զինվոր։ «Պաշտոնապես հայտարարել են 300 հազարի մասին, բայց երբ մենք տեսնում ենք զորքերը սահմաններին, ապա, մեր գնահատականներով, դա զգալիորեն ավելի է», - պնդել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Ուկրաինայում 2023 թվականի փետրվարին կամ մարտին նոր հարձակում սկսելու Ռուսաստանի Գլխավոր շտաբի պլանների մասին ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը՝ հղում անելով Կրեմլին մերձ աղբյուրներին։