2022թ.-ին նախորդ տարվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 14.2%:
Դիտարկվող ժամանակահատվածում տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- արդյունաբերական արտադրանք՝ 7.8%,
- գյուղատնտեսություն՝ 0.4%,
- շինարարություն՝ 12.5%,
- առևտրի շրջանառություն՝ 17%,
- ծառայություններ՝ 28.2%,
2022թ.-ին նախորդ տարվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 68.6%-ով. գրանցվել է արտահանման առաջանցիկ աճ՝ 77.7%, իսկ ներմուծումն ավելացել է 63.5%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 8.6%-ով: