Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է ազնիվ և հարգալից, հաղորդում է TRT հեռուստաալիքը։
«Ռուսաստանի հետ հարաբերություններում մենք ունենք հարգանք ու վստահություն։ Իսկ իմ հարաբերությունները պարոն Պուտինի հետ հիմնված են ազնվության վրա։ Եվ մեր բոլոր խնդրանքները Թաթարստանի, Դաղստանի և այս բոլոր տարածաշրջանների վերաբերյալ պատասխան են ստանում»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։