Պատերազմի պարտության հանգամանքները քննող Քրգործերով բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ․Արթուր Դավթյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Պատերազմի պարտության հանգամանքները քննող քրեական գործերով հետապնդումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ հրաժարվեց փաստեր հրապարակել։
Լրագրողների դիտարկմանը, որ հաղորդումներ են ներկայացվել, թե պատերազմում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կողմից առերևույթ դավաճանություն է տեղի ունեցել, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի կողմից է եղել հաղորդում, Արթուր Դավթյանն ասաց, որ կան քրեական գործեր, այդ թվում՝ հենց Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված։
«Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքներն՝ առանց բացառության, բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ», - ընդգծեց Դավթյանը։