Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու

Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. երկրի ինքնիշխանությունը չի քննարկվում՝ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն Մարսելում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ժամանակ:


Ֆրանսիայի վարչապետը պատմել է նաև Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած հայերի մասին, որոնք ապաստան են գտել Ֆրանսիայում:


«Հայաստանն ապրում է մեր սրտերում և մեր հոգիներում։ Եթե Հայաստանը վերապրել է դա, ապա կշարունակի ապրել»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան: