Արևմուտքը ծրագրում է Էստոնիային տալ Սանկտ Պետերբուրգը նշանառության տակ պահող սպառազինություն. Տալլինում ՌԴ դեսպան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Արևմտյան երկրները ծրագրում են Էստոնիային մատակարարել սովորական սպառազինության ամենաժամանակակից տեսակներ, որոնք ի վիճակի են նշանառության տակ պահել Սանկտ Պետերբուրգը։ Այս մասին երեքշաբթի օրը «Սոլովյով Live» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Տալլինում ՌԴ դեսպան Վլադիմիր Լիպաևը։
«Անգլոսաքսերը շահագրգռված էին այստեղ ստեղծել հակառուսական ֆորպոստ՝ Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու համար:
Ընդ որում, խոսքը ոչ միայն տնտեսական, քաղաքական, մշակութային, այլև ռազմական ճնշման մասին է,- ասել է նա:- Էստոնիան ակտիվորեն սպառազինվում է, հասկանալի չէ միայն, թե ինչու: Ծրագրվում է այստեղ մատակարարել սովորական սպառազինությունների ամենաժամանակակից տեսակներ, որոնք ի վիճակի են նշանառության տակ պահել Սանկտ Պետերբուրգը, ստեղծվում է գործողության միջին շառավղով հակահրթիռային պաշտպանության համակարգ: Ակամայից հարց է ծագում՝ իսկ ո՞ւմ դեմ է ծրագրում կռվել Էստոնիան»: