ԵՄ էներգետիկայի նախարարները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել Խորհրդի կանոնակարգի վերաբերյալ, որը սահմանում է շուկայի ուղղման մեխանիզմ՝ քաղաքացիներին և տնտեսությունը գազի չափազանց բարձր գներից պաշտպանելու համար․ գրում է
consilium.europa.eu-ն։
Կանոնակարգը նպատակ ունի սահմանափակել ԵՄ-ում գազի գնի աճը, որը չի արտացոլում համաշխարհային շուկայի գները՝ միաժամանակ ապահովելով էներգակիրների մատակարարման անվտանգությունը և ֆինանսական շուկաների կայունությունը։ Որպես Եվրոպա մատակարարվող գազի առավելագույն գին սահմանվել է 180 եվրոն մեկ մեգավատի կամ 1800-ից 2000 եվրոն՝ հազար խորանարդ մետր գազի դիմաց։
«Մեզ հաջողվել է համաձայնության գալ մի կարևոր համաձայնագրի շուրջ, որը քաղաքացիներին կպաշտպանի էներգակիրների թանկացումից։ Մենք կսահմանենք իրատեսական և արդյունավետ մեխանիզմ, որը կներառի անհրաժեշտ երաշխիքները, որոնք մեզ կազատեն մատակարարման անվտանգության ռիսկերից և ֆինանսական շուկաների կայունությունից: Մենք ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ ԵՄ-ն միասնական է և ոչ մեկին թույլ չի տա էներգիան որպես զենք օգտագործել»,- ասել է , Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան։
Իսկ ԵԽ նախագահ Շառլ Միշելը
թվիթերի իր միկրոբլոգում գրել է․
«Ես ողջունում եմ այսօր ձեռք բերված համաձայնությունը էներգետիկ շուկայի ուղղման մեխանիզմի վերաբերյալ։ Այսօր ընդունված՝ վերականգնվող աղբյուրների թույլտվության ավելի արագ ընթացակարգերի, գազի համատեղ գնումների և համերաշխության հստակ կանոնների հետ միասին ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում»։
Գազի առավելագույն թույլատրելի գնի սահմանումը ուժի մեջ կմտնի 2023 թվականի փետրվարի 15-ից։
Անահիտ Խաչատրյան