Երևանը չի փայլում օդի մաքրության կամ աղտոտվածության ցուցանիշներով, և մենք շատ կարևոր աշխատանք ենք այստեղ անում․ Լևոն Հովհաննիսյան
Երևանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը, խոսելով քաղաքի կանաչապատումից, ասաց, որ իրականում այս տարի արդեն բավականին տեսանելի է դարձել այդ ոլորտի աշխատանքները, որոնց վրա համայնքը  2,5 տարի շարունակ կենտրոնացել է։

«Երևանը չի փայլում օդի մաքրության կամ աղտոտվածության ցուցանիշներով, և մենք շատ կարևոր աշխատանք ենք էստեղ անում։ Ես հուսով եմ, որ այդ աշխատանքը կլինի շարունակաբար»,-ասաց ավագանու անդամը։