2022 թ. առաջին 10 ամսում Հայաստան է եկել 1.4 մլն զբոսաշրջիկ. Վահան Քերոբյան


2022 թվականի հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154.847: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 
«Ընթացիկ տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 1.400.000 մարդ:
 
 
2022 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են՝ Ռուսաստանը ( շուրջ 46 %), Վրաստանը (8%), Իրանը (7%), ԱՄՆ-ն (4%) և Գերմանիան (2%):
 
 
Այս տարվա այցելուների 49%-ը 36-63 տարեկան զբոսաշրջիկներ են եղել, իսկ հոկտեմբեր ամսին Հայաստան մեծ մասամբ տղամարդիկ են այցելել»,- գրել է նախարարը: