Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը, նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ, Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա՝ համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում են ՄՊՀ-ից՝ այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և պայմանագրային առավելություններին առնչվող խնդիրների կարգավորման Լեհաստանի փորձին: