Ռուսաստանը ծրագրում է ապրիլի 15-ից սահմանափակել ավիափոխադրումները Թուրքիայի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված. հայտնում է
ՏԱՍՍ-ը:Հնարավոր է սահմանափակումները պահպանվեն մինչև մայիսի 31-ը: Այլ մանրամասներ հայտնի կդառնան առաջիկայում:
Նշվում է, որ այս պահին Թուրքիայում հանգստանում են ՌԴ 25-30 հազար քաղաքացիներ: Հայտնի չէ, թե որոշման ընդունումից հետո ինչպես է կազմակերպվելու նրանց փոխադրումը Ռուսաստան: