Դոլարն ու եվրոն թանկացել են. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Սեպտեմբերի 8-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.21 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 405.47 դրամ (աճել է 4.54 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 467.62 դրամ (աճել է 4.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.67 դրամ (աճել է 0.04 դրամով):