2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 11.4% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.1% գնանկում:
Այս մասին
Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 9 քաղաքներում 2022թ. փետրվարին հունվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 0.6-0.1%-ով, իսկ 2-ում (այդ թվում մայրաքաղաքում) գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ձվի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ
նվազել է 1.0%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 11.0%-ով:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է
կարագի 7.8% գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.0%
գնանկում:Շաքարի և
շաքարավազի ապրանքախմբում 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 18.2%
գնաճ, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3%
գնանկում:
Պանրի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ
աճել է 17.2%-ով, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 1.8%-ով:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է
թռչնամսի, գառան, տավարի, խոզի մսերի՝ համապատասխանաբար 6.8%, 7.6%, 8.0% և 31.8%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 0.3%, 0.8%, 3.7% և 1.4%
գնաճ:
Թարմ կաղամբի գինը 2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ
աճել է 3.8 անգամ, իսկ 2022թ. հունվարի համեմատ արձանագրվել է 5.6%
գնանկում:
2022թ. փետրվարին 2021թ. փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է
կարտոֆիլի 71.4%, իսկ 2022թ. հունվարի համեմատ՝ 8.3%
գնաճ:
2022թ. փետրվարին հունվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը կազմել է 1.95%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.1% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.18 տոկոսային կետով: