«Շաստյե» և «Ստանիցիա-Լուգանսկայա» բնակավայրերը անցել են Լուգանսկի վերահսկողության տակ
«Շաստյե»  և «Ստանիցիա-Լուգանսկայա» բնակավայրերը անցել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին քիչ առաջ հայտարարել է Լուգանսկի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Վիտալի Կիսելևը՝ գրառում կատարելով իր տելեգրամ-ալիքում:

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել այնտեղ:  Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացիան։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խափանում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։

Աղբյուր՝ armtimes.com