Զելենսկին Պուտինին կրկին հրավիրել է բանակցությունների
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերթական անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է բանակցություններ վարելու։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Դիվանագիտությունը կսկսվի այն ժամանակ, երբ մենք նստենք բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Զելենսկին ընդգծել է «ցանկացած ձևաչափով» բանակցելու պատրաստակամության մասին։

Իր հերթին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի ասել է, որ Կիևը բազմիցս առաջարկել է Պուտինի և Զելենսկու հանդիպումը, բայց երբեք չի ասել, թե ինչի համար։ 

Աղբյուր՝ factor.am