7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԼՈՒՐ
Արցախի Ազգային ժողովի օրակարգ է մտել 《Բռնազավթված տարածների մասին》 օրենքի նախագիծը։
Նախագծով նախ իրավաբանորեն սահմանվում է, որ Ադրբեջանը բռնազավթել է Արցախի Հանրապետության տարածքները, այնուհետև հատուկ իրավական ռեժիմ է սահմանվում բռնազավթված հայկական տարածքների նկատմամբ։
Լիահույս եմ, որ նախագիծը կընդունվի առանց որևէ խոչընդոտի և իր ամբողջական տեսքով։