Ալմաթիի կենտրոնական հրապարակում համեմատաբար երկար լռությունից հետո կրկին կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստիի թղթակիցը։
Թղթակցի փոխանցմամբ անկարգությունների մասնակիցները չեն նկատվում և հնարավոր է, որ փոխհրաձգությունը հանցագործների հետ է, որոնք բարիկադավորվել են հեռուստաալիքներից մեկի գրասենյակի մոտ։
Զինվորականները պահանջել են հրապարակի մոտ կայանած մեքենաները հեռացնել տարածքից, քանի որ շուտով մաքրման աշխատանքներ են սկսվելու։