Ալմաթիում տասնյակ մարդիկ են սպանվել
Ալմաթիում և շրջակայքում վարչական շենքերի գրոհի ժամանակ սպանվել են անկարգությունների տասնյակ մասնակիցներ։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է ոստիկանության քաղաքային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Սալթանաթ Ազիրբեկը։

Նրա խոսքով՝ անցած գիշեր փորձեր են արվել գրավել վարչական շենքերը, այդ թվում՝ Ալմաթիի ոստիկանական բաժանմունքը եւ ոստիկանության շրջանային բաժինները։

Նաև ՆԳՆ-ն հայտնել է, որ քաղաքում շարունակվում է հակաահաբեկչական գործողությունը։ Միանգամից մի քանի թաղամասերի բնակիչներին խնդրել են չլքել տները։