Բայդենի ստորագրած ակտը կարևոր դրույթներ է ներառում Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ստորագրել է Ազգային պաշտպանության լիազորման ակտը, որը ներառում է կարևոր դրույթներ Ադրբեջանին և Թուրքիային Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն։

Այս մասին «Թվիթեր»-ում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը։

«Ես կհետևեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունների փաստագրման ժամանակ»,- գրել է Ֆրանկ Փալոնը։