Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահի թեկնածու, Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը այլ քաղաքական գործիչների հետ երեկ այցելել է Արցախ, ինչը դժգոհություն է առաջացրել Բաքվում։
Այդ կապակցությամբ Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։
Բացի այդ, Բաքուն Պեկրեսին ներառել է այսպես կոչված «սև ցուցակում», նրա այցն Ադրբեջան արգելվել է։
Աղբյուր՝
lragir.am