ԵՄ հատուկ ներկայացուցիչը լուսանկարներ է հրապարակել 10 հայ ռազմագերիների վերադարձից
Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ այսօր վերադարձել են հայրենիք։

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերի իր էջում 
հրապարակել է լուսանկարներ ռազմագերիների վերադարձից ու գրառում կատարել՝ նշելով.

«Ուրախ ենք 10 հայ գերիների վերադարձն ապահովել կարողանալու համար։  Սա կարևոր քայլ էր Ադրբեջանի կողմից մարդասիրական խնդիրների լուծման գործում։ ԵՄ-ն կշարունակի աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ երկու երկրների առաջնորդների հետ միասին հաջող հանդիպումներ ունենալու համար»:Հիշեցնենք, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը: