Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բրյուսելի գագաթնաժողովում Եվրամիության առաջնորդները կհայտարարեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին սահմանների անձեռնմխելիության սկզբունքի պահպանման անհրաժեշտության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ քննարկվելու է նաև Ուկրաինայի ծանր իրավիճակը, այն հարցը, թե ինչ անել սահմանի երկայնքով զորքերի տեղաշարժի հետ։
«Ուստի, այսօր մենք կրկին շեշտելու ենք, որ սահմանների անձեռնմխելիությունը Եվրոպայում խաղաղության կարևորագույն սկզբունքներից է, և որ մենք միասին կանենք ամեն ինչ՝ այդ անձեռնմխելիությունը գործնականում պահպանելու համար»,- Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, ասել է Շոլցը ։
Կիևը և Արևմտյան երկրները վերջերս բազմիցս մեղադրել են Մոսկվային Ուկրաինայի սահմանների մոտ ագրեսիվ գործողությունների մեջ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Պեսկովի խոսքով՝ դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի ոչ մեկին։
Ռուսաստանի Դաշնությունը նաև բազմիցս կոչ է արել դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի հիշատակումը ցանկացած քաղաքականացման համատեքստում, քանի որ այն կոմերցիոն նախագիծ է, որը ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Եվրամիությանը։