Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան հինգ փաստաթուղթ են ստորագրել
Բաքվում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գործարար համաժողովի շրջանակներում երեք երկրների միջև ստորագրվել է հինգ փաստաթուղթ, հայտնում է Report-ը։

Փաստաթղթերը ստորագրվել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշի մասնակցությամբ։

Փաստաթղթերն են՝

1. Փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման հիմնադրամի (AZPROMO) միջև՝ էկոնոմիկայի նախարարության և Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի (GCCI) ենթակայությամբ։

2. Փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի Առևտրաարդյունաբերական պալատի և Վրաստանի Առևտրաարդյունաբերական պալատի (GCCI) միջև:

3. Փոխըմբռնման հուշագիր էկոնոմիկայի նախարարությանը կից Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության և ադրբեջանցի գործարարների միջև.

4. Փոխըմբռնման հուշագիր էկոնոմիկայի նախարարությանն առընթեր IV արդյունաբերական հեղափոխության վերլուծության ու համակարգման կենտրոնի և Թուրքիայի մետաղագործական արդյունաբերողների միության (MESS) միջև:

5. Փոխըմբռնման հուշագիր Azersheker LLC-ի և Agrobay Greenhouse Import Export Industry and Inc.-ի միջև: