Դոնբասում լայնածավալ ռազմական հակամարտություն կարող է սկսվել 2022 թվականի փետրվարին՝ Կորեայում ձմեռային «Օլիմպիական խաղերի» ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, գրում է pravda.ru-ն։
Կայքը, վկայակոչելով ЛДПР-ТВ-ն, նշում է, որ քաղաքական գործիչն ասել է, որ եթե Դոնբասում խաղաղ բնակիչների համար վտանգ լինի, ապա Ռուսաստանին անհրաժեշտ կլինի միջամտել։ Ժիրինովսկին նշել է, որ ուկրաինական զորքերը միայն պետք է դուրս մղվեն Դոնեցկի և Լուգանսկի շրջաններից։
«Մեր նպատակը Դոնբասի խաղաղ բնակիչներին պաշտպանելն է, ուստի մենք պետք է կոշտ վերջնագիր ներկայացնենք Կիևին և նրանց արտասահմանյան տերերին»,- ասել է քաղաքական գործիչը։
Ինչպես հաղորդվել էր նախկինում, արևմտյան երկրները զինյալներ են ուղարկում Ուկրաինա՝ ռազմական հրահանգիչների անվան տակ։
Ավելի վաղ pravda.ru-ն գրել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Արևմուտքը շարունակում է զենք և զինյալներ ուղարկել Ուկրաինա։