Գերմանիայի նոր կառավարությունը Լուկաշենկոյին Բելառուսի օրինական ղեկավար չի համարում
Գերմանիայի նոր կառավարությունն Ալեքսանդր Լուկաշենկոյին չի համարում Բելառուսի օրինական ղեկավար։ Այս մասին երկուշաբթի Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրեյտը։

«Մենք Լուկաշենկոյին չենք դիտարկում որպես Բելառուսի օրինական կառավարիչ»,- ասել է նա։