«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում մտահոգիչ է, սակայն շփումների վերականգնումը՝ հուսադրող: Մենք խրախուսում ենք միջազգային իրավունքի շրջանակում խնդրի վերջնական կարգավորմանն ուղղված աշխատանքները»,- անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը, հայտնում է Bagramyan26 տելեգրամյան ալիքը:
Նախարարն ընդգծել է հումանիտար հարցերի լուծման կարևորությունը:
«Մենք աջակցում ենք Մինսկի խմբի և համանախագահների աշխատանքին, ընդգծում ենք հումանիտար հարցերին հրատապ արձագանքելու կարևորությունը»,- նշել է իսպանացի դիվանագետը: