Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով Ստոկհոլմում է՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարների խորհրդի 28-րդ նիստին, հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի հետ։ Այս մասին Չավուշօղլուն հայտնել է Twitter-ում՝ նշելով, որ Լինդի հետ քննարկել է ԵԱՀԿ երկրներում, մասնավորապես՝ Աֆղանստանում ու Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները։