ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երեկոյան ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Երեկոյան, ադրբեջանցի և հայ գործընկերների հետ երկխոսությունից հետո նախագահ Պուտինը խորհրդակցություն կանցկացնի»,-նշել է Պեսկովը։