Իլհամ Ալիևը ժամանել է Սոչի՝ եռակողմ հանդիպման
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ Սոչի քաղաք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը։

Նշենք, որ այսօր նախատեսվում է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես մեկնել է Սոչի։