Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները մասնակցում են Մոսկվայում մեկնարկած ԱՊՀ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը մեկնարկել է, սա քարտուղարների 9-րդ ամենամյա հանդիպումն է:
Հանդիպմանը մասնակցում են Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և մյուս երկրների քարտուղարները:
Աղբյուր՝
armtimes.com