Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն կայցելի Իրան, ապա՝ Լիբանան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Լիբանանյան աղբյուրները հայտնել են, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաջորդ շաբաթ կայցելի Իրան, որից հետո՝ հաջորդ երեքշաբթի, կժամանի Բեյրութ, գրում է Mehr News-ը։
Սակայն աղբյուրը չի փոխանցում, թե թուրք պաշտոնյան ում է հանդիպելու Իրանում, և ինչ նպատակով է կայանալու այցը։
Լիբանանյան թերթը նաև հայտնել է, որ Չավուշօղլուն հանդիպելու է լիբանանցի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերահաստատելու Թուրքիայի աջակցությունը Լիբանանի կառավարությանը։
Սյուզի Սիրականյան