«Նախատեսվում է խոշոր պղնձաձուլարան կառուցել․ առաջիկա շաբաթվա ընթացքում «Ռոսատոմ» ընկերության ղեկավարը կլինի ՀՀ-ում՝ քննարկելու ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցումը»․ Սուրեն Պապիկյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցով ժամանել է Սյունիքի մարզ։ Պապիկյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ։
Սուրեն Պապիկյանը նշեց, որ Հայաստանը պետք է խտանյութ արտահանող երկրից դառնա պղինձ ձուլող երկիր և դրա համար պետք է խոշոր պղնձաձուլարան կառուցվի։
Պապիկյանը ներկայացրեց նաև համատեղ նպատակները՝ նշելով, որ նախատեսվում է, որ Կոմբինատի տարածքում ընդերքից դուրս բերվող հանքանյութի ծավալը կրկնակի ավելանա։
Փոխվարչապետը պատասխանեց նաև աշխատակիցների հարցերին։ Աշխատակիցներից մի քանիսը հետաքրքրվեցին, թե ի՞նչ է լինելու իրենց երբեմնի գործընկերների ճակատագիրը, որոնք ազատվել են աշխատանքից։
Աշխատակիցները հետաքրքրվեցին նաև առողջապահական և սոցիալական ապահովության, փոխհատուցման խնդիրներով։ Ռոման Խուդոլինը նշեց, որ այն սոցիալական ծրագրերը, որոնք դեռ խորհրդային ժամանակներից պահպանվել են՝ մնալու են, իսկ կլինե՞ն լրացուցիչ ծրագրեր, թե՝ ոչ՝ կքննարկվեն։
Աշխատակիցներից մեկը՝ շեղվելով օրակարգային թեմաներից, փոխվարչապետից հետաքրքրվեց անվտանգային հարցերով։
Հանդիպման ավարտից հետո փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Վովա Հակոբյան